Կառուցվել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի մայթերը

01-01-2021

2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի մայթերի կառուցումը։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղով: 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվել էր դեռևս 2019 թվականին։ Ճանապարհն անմխիթար վիճակում էր գտնվում, այն երբեք չէր նորոգվել, ինչն էլ խոչընդոտում էր, որպեսզի մարդիկ թանգարան այցելեին։

2020 թվականին ճանապարհի աջ և ձախ կողմերում 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցմամբ էլ ամբողջացվել է դեպի արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգումը։

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից. արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Մայթերի կառուցման աշխատանքներն իրականացրել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, իսկ շինաշխատանքների տեխնիկական վերահսկողությունը՝ «Egis International» և «Սուֆետ» ընկերությունները։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին