Կազմակերպվել է FIDIC պայմանագրերի կիրառականության մասին դասընթաց

11-06-2021
Հունիսի 10-ից 11-ը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը կազմակերպել էր FIDIC պայմանագրերի կիրառականության մասին դասընթաց։ Մասնակցում էին «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ»-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Դասընթացի նպատակն էր աջակցել պայմանագրերի կառավարման հիմնական սկզբունքներին և պահանջներին՝ ապահովելու ծրագրերի սահուն իրականացումն ու առավելագույնի հասցնելու ծրագրերի արդյունավետությունը:
Երկօրյա դասընթացների մասնակիցներն անդրադարձան FIDIC-ի հիմնական դրույթներին, պայմանագրերի տեսակներին, մրցույթների անցկացման գործընթացին, վեճերի կառավարման նրբություններին, FIDIC պայմանագրերում 2017թ. կատարված փոփոխություններին ու խմբագրումներին։ Արծարծվեցին ռիսկերի գնահատման, ինչպես նաև բազմաթիվ այլ թեմաներ։ Կայացան քննարկումներ, դասընթացավարը պատասխանեց մասնագետներին հուզող հարցերին։
Վերջին նորությունները
Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ
19-02-2025Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:
Կարդալ ավելինՄրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում
19-02-2025Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:
Կարդալ ավելինՀայտարարվել է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
18-02-2025Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին