Հ. Արշակյանն ընդունել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին
28-12-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին, որոնց աշխատակիցները փակել էին Երևան-Թալին ճանապարհահատվածը և պահանջում էին, որպեսզի ծրագրի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարի ենթակապալառուներին, որոնք էլ իրենց հերթին վճարեն օգոստոսից չվճարված աշխատավարձերը։
Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուները։
Պարզաբանվեց, որ նախարարությունը բարձրացված խնդրի կարգավորմանն ուղղված համապատասխան իրավական մեխանիզմներ չունի, այն չի գտնվում նախարարության անմիջական պատասխանատվության տիրույթում։
Նշվեց, որ աշխատանքների պատվիրատուն՝ նախարարությունը, կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հանդեպ կատարել է աշխատանքների վճարումների հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները:
Հակոբ Արշակյանը, ընդգծելով իր մտահոգությունը ստեղծված իրադրության շուրջ, նշեց, որ չնայած խնդիրը պետական մարմնի աշխատանքի արդյունքում չի առաջացել, նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկի աջակցելու խնդրի կարգավորմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ
13-01-2026Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ12+116-կմ15+818 (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
10-01-2026Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 19-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելին2025թ. մուտք է եղել 10743 գրություն
08-01-2026Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելին