Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

31-03-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը ժամը 13:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՀՕՏԾ իրականացման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ

29-09-2022

Ծառայությունները պետք է իրականացվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան:

Կարդալ ավելին

Հայտարարվել է Գավառի տարածաշրջանի ճանապարհների պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

28-09-2022

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 27-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

27-09-2022

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հոտկտեմբերի 24-ը` ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Կարդալ ավելին