Կառուցվել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի մայթերը

2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի մայթերի կառուցումը։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղով: 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվել էր դեռևս 2019 թվականին։ Ճանապարհն անմխիթար վիճակում էր գտնվում, այն երբեք չէր նորոգվել, ինչն էլ խոչընդոտում էր, որպեսզի մարդիկ թանգարան այցելեին։
2020 թվականին ճանապարհի աջ և ձախ կողմերում 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցմամբ էլ ամբողջացվել է դեպի արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգումը։
Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից. արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Մայթերի կառուցման աշխատանքներն իրականացրել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, իսկ շինաշխատանքների տեխնիկական վերահսկողությունը՝ «Egis International» և «Սուֆետ» ընկերությունները։
Վերջին նորությունները
2020-ին Ճանապարհային դեպարտամենտում արձանագրվել է 6441 մուտքային և 3580 ելքային գրություն
20-01-2021Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելինԱմփոփվել են Ճանապարհային դեպարտամենտի 2020թ. աշխատանքները
15-01-2021Մոտ 100 տոկոս արդյունք ունենք ճանապարհների միջին նորոգման ծրագրերում‚ գրեթե 90 տոկոս կատարողական՝ ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում
Կարդալ ավելինՀաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
14-01-2021Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Կարդալ ավելին