Տեղի ունեցավ բնապահպանական և սոցիալական անվտանգության թեմաներով առցանց դասընթաց
01-02-2022
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախաձեռնությամբ անցկացվել է շինաշխատանքների ընթացքում բնապահպանական և սոցիալական անվտանգության թեմաներով առցանց դասընթաց։ Մասնակցում էին ԱԶԲ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, տեխնիկական վերահսկողություն կատարող, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ։
Դասընթացի բացման խոսքում ԱԶԲ Կենտորոնական և Արևմտյան Ասիայի վարչության բնապահպանության մասնագետ Արմինե Եդիգարյանը նշեց, որ բանկի կողմից պարբերաբար կազմակերպվում են կարողությունների զարգացման դասընթացները։ Նա վստահություն հայտնեց, որ երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ ու գիտելիքներ, որոնք կկարողանան կիրառել իրենց ծրագրերի ընթացքում և կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը։
Դասընթացները վարում էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի բնապահպանական անվտանգության հարցերով խորհրդատու Տիգրան Օգանեզովը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բնապահպանության ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Արմեն Բոդոյանը, “EGIS”-ի բնապահպանության և անվտանգության մասնագետ Էդիտա Վարդգեսյանը։
Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԱԶԲ անվտանգության մեխանիզմների քաղաքականությունը, ծրագրերի իրականացման ընթացքում բնապահպանության մասնագետների դերն ու պարտականությունները, բնապահպանական կառավարման պլանի պատրաստման առանձնահատկությունները, շինարարության ընթացքում մոնիթորինգի, տեղամասի վերահսկողության և աուդիտի հետ կապված հարցեր։ Խոսվել է նաև շինհրապարակում COVID-19-ի կանխարգելման մասին։ Բանախոսները պատասխանել են նաև դասընթացի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին