Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հանրապետական, միջպետական մի շարք ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքներ։
Դրամաշնորհային ծրագիրը կյանքի է կոչվում մի շարք բաղադրիչներով։ Մասնավորապես‚ բաղադրիչ 1-ի շրջանակում կկատարվեն Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման միջպետական ճանապարհի վրա 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Այս բաղադրիչի շրջանակում կնքվել են պայմանագրեր «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։ Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը‚ և դրանք ընթացքի մեջ են։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. սեպտեմբերին:
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին