Տեղի է ունեցել «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով աշխատաժողով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ կազմակերպված «Երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ և տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով առցանց աշխատաժողովին։ Մասնակցում էին նաև ԱԶԲ-ի‚ ՀՀ ֆինանսների‚ էկոնոմիկայի‚ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ոլորտային վարչությունների‚ Ճանապարհային ոստիկանության‚ մարզպետարանների‚ շինարարական կազմակերպությունների‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի‚ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովը կազմակերպվել է ԱԶԲ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2020-2040թթ. տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությանը և տրանսպորտի գլխավոր պլանի կազմմանն օժանդակելու նպատակով:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ ճանապարհային ցանցի առկա վիճակի գնահատմանը, հետագա զարգացման հեռանկարներին‚ ճանապարհների պահպանման‚ ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման խնդիրներին‚ ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների և ստանդարտների կիրառման անհրաժեշտությանը‚ երթևեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհների համար նոր տեխնիկական լուծումների կիրառմանը և բազմաթիվ այլ թեմաների։ Նշվել է‚ որ ճանապարհների սպասարկումը կարևորագույն հարց է‚ և ժամանակին ու ճիշտ սպասարկմամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը և միջոցների խնայողությունը։ Ճիշտ սպասարկմամբ կապահովվի ներդրումների մեծ վերադարձելիություն։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նկատեց‚ որ ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում բարեփոխումների իրականացումն անխուսափելի է և հիմնական թիրախներից մեկն է։ Ըստ փոխնախարարի՝ մեր նպատակն է ունենալ տարածաշրջանում մրցակցային‚ անվտանգ ճանապարհային ցանց։ Եվ ճանապարհների սպասարկման տեխնիկական պահանջների բարձրացումը‚ նորարար մեթոդների‚ տեխնոլոգիաների կիրառումը‚ ժամանակակից տեխնիկայի օգտագործումը պետք է լինեն այն պարտադիր պայմանները‚ որոնք կապահովեն առկա խնդիրների կարգավորումը։
Խոսելով ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի մասին՝ ԱԶԲ փորձագետները նշել են‚ որ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից բավականին մեծ քայլեր են ձեռնարկվել համակարգի զարգացման ուղղությամբ։ Ընթացակարգերի և գործիքների համադրությամբ մշակվում են ճանապարհային ցանցի շահագործման, սպասարկման և բարելավման արդյունավետ եղանակներ‚ հավաքագրվում և թարմացվում են ճանապարհների մասին տվյալները։ Եվ այդ ամենը կօգնի պլանավորել պահպանման աշխատանքներն ավելի ծախսարդյունավետ տարբերակով։ Աշխատաժողովի մասնակիցներն արծարծել են ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի կատարելագործմանն առնչվող կետեր։
Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման հարցը։ Ընդգծվել է‚ որ փորձարկումներ պետք է արվեն‚ ուսումնասիրվեն տարբեր ուղեցույցներ՝ հասկանալու համար‚ թե որ տեխնոլոգիան առավել արդյունավետ կաշխատի հայաստանյան պայմաններում։ Եվ դա պետք է լինի շարունակական գործընթաց։
Տիկին Ղալեչյանը նշել է‚ որ բարձրացված հարցերն ու առաջարկները ծրագրում է քննարկել նաև մասնագիտական միությունների‚ ասոցիացիաների‚ կրթական հաստատությունների հետ՝ դրանց վերաբերյալ մասնագետների ավելի լայն շրջանակի կարծիքն ունենալու համար։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին