Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+150-կմ 65+350 հատվածը

01-04-2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+150-կմ 65+350 հատվածը (Արարատի մարզ)։
 
Կապալառու կազմակերպությունը՝ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, այս պահին բնակավայրերով անցնող ճանապարհահատվածներում կատարում է մայթերի կառուցում, խողովակների և փոքր կամուրջների նորոգում։
 
«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այս ծրագրով կառուցվելու են մոտ 1600 գծամետր երկարությամբ մայթեր, մայթերի բետոնե սալիկների մակերեսը մոտ 2600 քմ է։
 
Մայթերի կառուցումից հետո կմեկնարկեն ճանապարհային ծածկի հետ կապված աշխատանքները։
 
12.2կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում նորոգվելու է 9 փոքր կամուրջ։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին