Տեղի կունենան հանրային իրազեկման հանդիպումներ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր
Տրանշ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Բենիամին համայնքի մոտակայքում հնագիտական տարածքը շրջանցելու նպատակով Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մոտ 2 կմ ճանապարհահատվածի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացման պատրաստման շրջանակներում
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի 2 համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ լրացման շրջանակում ազդեցության ենթակա անձանց իրավունքների, փոխհատուցման սկզբունքների, ՀՕՏԾ լրացման իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքարկման գործընթացի մասին: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Տրանշ 3 ծրագրի ներքո Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մոտ 2կմ ճանապարհահատվածի (կմ109+600-կմ111+600) վերակառուցման աշխատանքների շրջանակներում Բենիամին համայնքի մոտակայքում հնագիտական տարածքը շրջանցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու ճանապարհի նախագիծը և սահմանելու նոր ծրագիծ: Ներկայում ավարտվել են նոր ծրագծի նախագծման աշխատանքները‚ և նախագծային փոփոխությունները գտնվում են փորձաքննության փուլում: Նոր նախագծի արդյունքում ավտոճանապարհը հատելու է Շիրակի մարզի Բենիամին և Լուսակերտ համայնքների մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները: Տարածքներում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին ամբողջական և լիարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով ներկայում մշակվում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր լրացում (ՀՕՏԾ լրացում):
Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.
|
Վայր |
Ամսաթիվ |
Ժամ |
|
Բենիամին – համայնքապետարանի դահլիճ |
03.07.2020 |
12:00 |
|
Լուսակերտ – Արվեստի դպրոց |
03.07.2020 |
14:00 |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ |
|
Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ |
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2025/38Ն ծածկագրով մրցույթ
07-11-2025Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 620գծմ մայթերի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
05-11-2025Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՊատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին
05-11-2025Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։
Կարդալ ավելին