Հետևել են Տաթև-Լծեն ավտոճանապարհի վերակառուցման ընթացքին

01-07-2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը Սյունիքի մարզում հետևում են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Վերջիններս ծանոթացել են Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման ընթացքին։
Տեղեկացնենք, որ այս ճանապարհի ընդհանուր երկարությունը 19.9կմ է։ Այն վերակառուցվում է 2 կապալառու կազմակերպությունների՝ «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ների կողմից։ «Քարավան» ՍՊԸ-ն 9.5 կմ հատվածում իրականացրել է հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից 6.7 կմ հատվածում կատարվել են հողային պաստառի կառուցման աշխատանքներ։
Նախարարը և Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը շինարարների և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումներում շեշտադրել են շինաշխատանքների կատարման ժամկետների և որակի հետ կապված հարցեր։
Նշենք, որ Տաթև-Լծեն 19.9կմ հատվածը վերակառուցելով՝ հնարավորություն է ստեղծվում շրջանցել Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ավտոճանապարհի 6կմ երկարությամբ ոլորանները։
Վերջին նորությունները
Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ
31-01-2023Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Կարդալ ավելինԱվարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ ճանապարհի 8.7կմ երկարությամբ 2 հատվածների հիմնանորոգումը
30-01-20238.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։
Կարդալ ավելինՃանապարհներին կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ
27-01-2023Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հետադարձ կապը քաղաքացիների հետ։
Կարդալ ավելին