Հրազդանի մի շարք փողոցներ հիմնանորոգվում են
01-08-2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Շինաշխատանքներ են կատարվում Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 290 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3384 գծամետր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1069 գծամետր։
Հրազդանի նշված փողոցները գտնվում էին խիստ անբարեկարգ վիճակում, տասնամյակներ շարունակ չէին հիմնանորոգվել։
Արդեն իսկ սկսվել են հողային աշխատանքները՝ տարբեր տաղամասերում իրականացվում է հողային պաստառի քանդում, մայթերի կառուցում, ավազակոպճային հիմքի տեղադրում։ Կտեղադրվեն վաքեր, ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, առկա հենապատերը, փողոցները կկահավորվեն անվտանգության տարրերով։
Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին