Հանրային լսումներ Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման վերաբերյալ

01-10-2021

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

 

ՏՐԱՆՇ 4 ՔԱՋԱՐԱՆ–ԱԳԱՐԱԿ ՀԱՏՎԱԾ

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում

                                       

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակում իրականացվել են Քաջարան-Ագարակ շուրջ 45 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի մանրամասն նախագծման աշխատանքները։ Ըստ այդմ նախատեսվում է՝ վերակառուցել Ագարակ-նախագծվող Քաջարանի թունելի ելք շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածը, որի շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման ազդեցությունները պետք է ենթարկվեն մանրամասն չափագրման ուսումնասիրությունների, գնահատվեն և համապատասխանաբար փոխհատուցվեն: Նշված ազդեցությունները ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվելու է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն  ՀՕՏԾ  պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների լուծման մեխանիզմի մասին:

Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

Հանրային լսումների ժամանակացույց

N

Համայնք

Ամսաթիվ

Ժամ

Վայր

1

Քաջարան

06.10.2021

11:00

Համայնքապետարանի դահլիճ

2

Լեռնաձոր

3

Մեղրի

04.10.2021

11:00

Համայնքապետարանի դահլիճ

4

Գուդեմնիս

04.10.2021

15:00

Լեհվազի գյուղապետարանի դահլիճ

5

Լեհվազ

6

Լիճք

05.10.2021

15:00

Լիճքի գյուղապետարանի դահլիճ

7

Տաշտուն

8

Վարդանիձոր

05.10.2021

11:00

Գյուղապետարանի դահլիճ

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ. +374 (10) 511-391

info@armroad.am

http://www.armroad.am

 

Վերջին նորությունները

Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք

10-06-2026

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Կարդալ ավելին