Սպասարկող կազմակերպությունները նախապատրաստվում են ձմռանը
01-11-2022
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ձմեռային պահպանման աշխատանքներին։ Նոյեմբերի 15-ին կմեկնարկի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև մարտի 31-ը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի մասնագետներն այս օրերին գործուղվում են տարբեր ուղղություններով` հետևելու 38 սպասարկող կազմակերպությունների նախապատրաստական աշխատանքներին՝ աղ-ավազի պաշարների կուտակմանը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակին և այլն։
Նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի նաև շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում 24-ժամյա տեղեկատվություն կհավաքագրվի Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով հանրությանը։ Քաղաքացիները ճանապարհների իրավիճակի մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող են ստանալ 010 56-25-33 հեռախոսահամարով։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին