Կատարվում է վթարավտանգ հատվածների բարելավում

01-11-2023
Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում մի շարք ճանապարհներին կատարում են վթարավտանգ տեղամասերի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ։
Մասնավորապես‚ Հ-46 ավտոճանապարհի կմ16+800-կմ20+200 (Տաթև), Մ-2-ի կմ140+000-կմ142+000, կմ178+000-կմ181+000, կմ312+000-կմ315+000 հատվածներում, Մ-12 ճանապարհին՝ Հարթաշենի և Խնձորեսկի խաչմերուկներում‚ տեղադրվում են նոր արգելափակոցներ և ճանապարհային նշաններ։ Նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև 2023թ. դեկտեմբերի 21-ը։ Աշխատանքները կատարում է «Արհովշին» ՍՊԸ-ն։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրի շրջանակում անվտանգության բարելավման աշխատանքներ են տարվում հանրապետության ճանապարհների վթարավտանգ այլ հատվածներում նույնպես։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին