Թթուջուր-Նավուր ճանապարհի 15.1կմ հատվածը հիմնանորոգվում է
01-11-2024
Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։
Շինարարությունը կատարում է «Բիլդեր քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ճանապարհի մոտ 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, 7կմ-ում՝ վերին շերտը։ Այդ հատվածում իրականացվում են կողնակների լրացման, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ։ Ճանապարհի մյուս հատվածներում կատարվում են հողային պաստառի կառուցման, խճավազային շերտի տեղադրման, գաբիոնային պատերի կառուցման և այլ բնույթի աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին