Ավտոճանապարհների մասին տեղեկատվություն՝ 010 56 25 33 թեժ գծով

02-02-2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում ավտոճանապարհների վերաբերյալ հարցերով գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ (010) 56 25 33։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում‚ թեժ գիծը գործում է շուրջօրյա. օպերատորները պատասխանում են ավտոճանապարհների մասին քաղաքացիների հարցերին։

Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ Նարեկ Սողիկյանը նշում է‚ որ թեժ գծի հեռախոսահամարին օրական ստացվում է 15-20 զանգ։ Եղանակային վատ վայմանների դեպքում դրանց թիվն ավելանում է։ Ամառային ժամանակահատվածում քաղաքացիների հարցումները հիմնականում վերաբերում են ճանապարհների վիճակին, հիմնանորոգվող հատվածների անցանելիությանը, փակ հատվածների շրջանցման հնարավորությանը‚ իսկ ձմեռային սեզոնին հարցերը վերաբերում են ճանապարհներին տեղումների առկայությանը‚ ճանապարհների բաց կամ փակ լինելուն։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից օրենքի շրջանակներում քաղաքացիներին տրվում է լիարժեք պատասխան։

Նշենք‚ որ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները մշտական կապի մեջ են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի գործընկերների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են փոխանցում նաև Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետի բաց կամ փակ լինելու մասին։

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին