Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին

02-02-2023

Ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է նոյեմբերի 15-ից և շարունակվում է մինչև մարտի 31-ը։ Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։

Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օգտագործվում են ավազ և խարամ, որոնց տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։

Հետևելով եղանակային կանխատեսումներին՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն հնարավոր չէ որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։

Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով ավելի արագ և դյուրին կիրականացվեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարով, ինչպես նաև հետևելով Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական կայքին (https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 - կմ 7+183 հատվածը

22-03-2023

Գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» խորագրով աշխատաժողով

22-03-2023

Ներկայացվեցին փոփոխության նկատմամբ դիմադրության հաղթահարման և փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը։

Կարդալ ավելին

Հայտարարվել է գծանշման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

21-03-2023

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը՝ ժամը 14.00։

Կարդալ ավելին