Մ6 ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար

Մարտի 2-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար: Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը:
Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը: Նշված հատվածում երթևեկությունն իրականացվում է որոշակի սահմանափակումներով։ Վթարի վայրում հերթապահություն են կատարում և երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում է գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը։
Ճանապարհի մաքրման և երթևեկության ամբողջական վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին