Սեմինար-քննարկում՝ նվիրված ճանապարհաշինական ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են «RB տեխնիքս» և գերմանական «Վիրթգեն գրուպ» ընկերությունների համատեղ կազմակերպած սեմինար-քննարկմանը։ Այն նվիրված է ճանապարհաշինական ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին և շինարարական տեխնիկային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ճանապարհաշինական և նախագծող ընկերությունների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։
Կազմակերպիչները նշում են, որ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում ճանապարհաշինության ծավալների աճը՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից շինմեխանիզմների մասին միջազգային գործընկերների հետ քննարկումները կօգնեն այս ոլորտի ներկայացուցիչներին առավել արդյունավետ դարձնել աշխատանքը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ռեսայքլինգին՝ ճանապարհի պատվածքի սառը վերամշակման տեխնոլոգիային, որն, ի դեպ, արդեն մի քանի տարի կիրառվում է մեր երկրում, բետոնփռիչ մեքենաներին, ասֆալտապատման ընթացքում որակյալ արդյունք ստանալու և այլ թեմաների։
Վերջին նորությունները
Հայտարարվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Շամբի ջրամբարի պատվար տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ
12-02-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
12-02-2026Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։
Կարդալ ավելին