Քննարկվել են ճանապարհաշինական ծրագրերի սոցիալական ազդեցությունները
02-03-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը և հիմնադրամի մասնագետները հանդիպում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեման Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում սոցիալական ազդեցություններն ու ճանապարհի առանձին հատվածներում հողերի օտարման և տարաբնակեցման հարցերն էին։ Կողմերը մանրամասն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր տրանշներում հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացին, նշվել է, որ այս համատեքստում Ճանապարհային դեպարտամենտը համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ։ Արծարծվել են նաև այլ հարցեր։
Հիմնադրամի և ԱԶԲ պատվիրակներն այս օրերին այցելում են առանձին ճանապարհահատվածներ՝ տեղում քննարկելու ճանապարհաշինական ծրագրերի սոցիալական ազդեցությունները։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին