Հանդիպում ՀԲ պատվիրակության հետ

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակության հետ: ՀԲ պատվիրակությունը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի իրականացման աջակցության առաքելությամբ: Տրանսպորտի ավագ մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան, որ ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, ներկայացրեց հայաստանյան թիմի պաշտոնավորումը ստանձնող, տրանսպորտի ավագ մասնագետ Միցույոշի Ասադային:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ԿՆՃ բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ընթացքը: Ճշգրտվեց առաջիկա օրերին աշխատանքային օրակարգը: Պատվիրակության ներկայացուցիչները կայցելեն նաև ԿՆՃ բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհահատվածներ:
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին