Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է համայնքների սոցիալական զարգացմանը

02-08-2019

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման աշխատանքները կատարվում են տեղական շինարարական կազմակերպությունների միջոցով։ Դրանով տեղական ընկերություններն ոչ միայն ձեռք են բերում աշխատանքի փորձ միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերով, այլև հզորանում են այդ  ընկերությունների կարողությունները։ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը լուծում է նաև տեղի բնակչության աշխատանքի ապահովման խնդիրը։ Կապալառու կազմակերպությունները շինարարության մեջ ներգրավում են հիմնականում վերականգնվող ճանապարհահատվածների հարակից բնակավայրերի բնակիչների՝ այդպիսով ապահովելով նրանց աշխատանքով։ Ընդ որում, աշխատանքներում ներգրավվում են ոչ միայն բանվորներ և տեղամասի մասնագետներ, այլև կանայք, որոնք աշխատում են կազմակերպության գրասենյակում կամ խոհանոցում։  

Հայրենյաց համայնքի բնակիչ Քնարիկ Սարգսյանն աշխատում է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ-ում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Կատարում է գրասենյակային գործեր։ Աշխատանքից գոհ է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշում է, որ ճանապարհի վերականգնումը երազանքի նման մի բան էր տարածքի բնակչության համար։ Բացի այդ, իր շատ համագյուղացիներ կարողացել են աշխատանք գտնել այդ կազմակերպությունում։

Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 ճանապարհի վերականգնման գործում ներգրավված է մոտ 60 աշխատակից, որի մոտ 70 տոկոսը՝ հիմնականում բանվորական աշխատուժը, Հայրենյաց, Տուֆաշեն համայնքների բնակիչներ են։

Այստեղ հոգում են նաև աշխատողների սննդի հարցը` բանվորներին ապահովելով երեքանգամյա սննդով։ Ժամը 07.40-ից սկսվում է նախաճաշը, ժամը 13.00 ճաշի ժամն է, իսկ 19.00՝ ընթրիքի։ Պատրաստված սնունդը տարվում է շինհրապարակներ։ Շինարարները նշում են, որ սնունդը բազմազան է, համեղ, ոգելից խմիչքը՝ արգելված։ Նույնիսկ կատակում են, թե իրենց տանը չեն նախաճաշում. ընկերովի հացը համեղ է. գալիս խմբով հաց են ուտում ու սկսում շինարարությունը։

Ի դեպ, շինկազմակերպությունները կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում իրենց բազաները կազմակերպելիս համապատասխան տարածքներ են վարձակալում գյուղացիներից, ակտիվանում է առևտուրը, ինչը նույնպես մեծ աջակցություն է գյուղական համայնքների բնակիչներին։

«Կապավորի» պատասխանատուները խոստովանում են, որ իրենց համար շատ կարևոր է համագործակցությունը այն համայնքների բնակիչների հետ, որտեղ աշխատում են։ Ուզում են ոչ միայն լավ ճանապարհ կառուցել գյուղական համայնքների բնակիչների համար, այլև իրենցից հետո լավ համբավ թողնել։

Նյութը՝ Արմենպրես գործակալության

 

Վերջին նորությունները

Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ

31-01-2023

Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։

Կարդալ ավելին

Ավարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ ճանապարհի 8.7կմ երկարությամբ 2 հատվածների հիմնանորոգումը

30-01-2023

8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։

Կարդալ ավելին

Ճանապարհներին կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ

27-01-2023

Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հետադարձ կապը քաղաքացիների հետ։

Կարդալ ավելին