Մեկնարկել են Ալավերդու զույգ կամուրջներից երկրորդի հիմնանորոգման աշխատանքները
02-08-2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից երկրորդի հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջներից առաջինն արդեն իսկ նորոգվել է։
Ապամոնտաժվել է երկրորդ կամրջի հին ծածկը, այս պահին ամրացվում են հենարանները, կփոխվեն հեծանները, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կտեղադրվեն բազրիքներ, կկատարվեն այլ աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին