«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան 20 տարեկան է
02-08-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան 20 տարեկան է։
Լաբորատորիան հագեցած է համապատասխան սարքավորումներով և միջոցներով։ Դրանք հնարավորություն են ընձեռում փորձարկումներ իրականացնել ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային պայմաններում:
Լաբորատորիայում փորձարկում են ասֆալտաբետոն, խիճ, կոպիճ, ավազ, բնահող, հանքային փոշի, մածուցիկ բիտում, հեղուկ բիտում, ցեմենտ, ցեմենտաբետոն:
Լաբորատորիայում առկա է նաև ժամանակակից մոդիֆիկացված ճանապարհային սարքավորում (ընկնող քաշով դեֆլեկտոմետր), որը հնարավորություն է ընձեռում գնահատել գոյություն ունեցող և նոր կառուցված ճանապարհային հագուստի ամրությունը:
Աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների հարթության չափում՝ գնահատելու համար ասֆալտբետոնե ծածկի հարթության ցուցանիշը։ Նորոգվող ճանապարհների որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում։ Հանուկի փորձարկումների հիման վրա որոշվում են ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն‚ տրվում է եզրակացություն։
Լաբորատոր փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համաձայն:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, շնորհավորելով լաբորատորիայի աշխատակիցներին, մաղթեց նրանց հաջողություններ պատասխանատու գործում և կարևորեց վերջիններիս դերը ճանապարհաշինության ոլորտում։ Նա ընդգծեց, որ լաբորատորիայի աշխատակիցները շինարարության տարբեր փուլերում իրենց գործունեությամբ ժամանակին կանխարգելում են անորակ աշխատանքները՝ նոր մակարդակի բարձրացնելով կառուցվող ճանապարհների որակը։ Տնօրենը նշեց նաև, որ աշխատանքներ են տարվում լաբորատորիայի պայմանների բարելավման ուղղությամբ։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին