Ծանոթացել են Տրանշ-3-ի շինաշխատանքների ընթացքին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արամ Գուգարացը։
Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներում շինաշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուայի հավաստմամբ՝ չինացի 42 մասնագետներ Հայաստանում են։ Առաջիկայում ամբողջովին կավարտվի կապալառուի անձնակազմի մոբիլիզացիան։
Տրանշ-3-ում ներկայում վերսկսվել են հողային աշխատանքները, հիմքի, ենթահիմքի տեղադրումը, նախատեսվում է վերսկսել արհեստական կառուցվածքների իրականացումը։ Նախարարի տեղակալը զրուցել է ճանապարհաշինարարների, տեխհսկողությունն իրականացնող ինժեներների հետ, հետաքրքրվել է աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։ Գաո Գուիհուան տեղեկացրել է, որ ճանապարհի որոշ տեղամասեր պատրաստ են ասֆալտապատման համար։ Շինարարը սպասում է տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների կողմից ճանապարհի հիմքի լաբորատոր փորձաքննության հաստատմանը‚ որպեսզի սկսեն ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը. փորձնական ասֆալտապատումը նախատեսվում է մեկնարկել Մաստարայի հատվածից։
Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ տեղակայված է ընկերության ասֆալտի գործարանը, որը կառուցվել է գերմանական տեխնոլոգիայով և ժամում կարող է արտադրել մինչև 300 տոննա ասֆալտ։ Գործարանի կառուցումն ավարտական փուլում է, և առաջիկայում այն շահագործման կհանձնվի։
Տիկին Ղալեչյանն ու Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մեքենասարքավորումների պարկի հնարավորություններին։ Կապալառուի բազայում կայացած խորհրդակցության ընթացքում կարևորվել է շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին