Մասնակցություն Ճապոնիայում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին
02-10-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը մասնակցում է Ճապոնիայի Հոկայդո նահանգի Սապոռո քաղաքում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին։ Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը։
Ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։ Ծրագրին մասնակցում են նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ։
Տեղեկացնենք‚ որ գիտելիքի համատեղ ստեղծման ծրագիրը ստեղծվել է Ճապոնիայի կառավարության կողմից։
Մասնակիցները միջոցառման ընթացքում կներկայացնեն իրենց երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման տեխնոլոգիաները‚ խնդիրները‚ կծանոթանան Ճապոնիայում կիրառվող փորձին։ Անդրադարձ կլինի տարերային աղետների ընթացքում ճանապարհների պահպանման խնդիրներին‚ ցուրտ տարածաշրջաններում ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին