Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի տարբեր տեղամասերում ասֆալտապատման աշխատանքներ են

02-10-2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման շրջանակում ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Կատարված հանույթի ծավալը շուրջ 1 110 000 խմ է (87%), լիցքի ծավալը` 860 000 խմ (97%): Տարբեր նշանակության արհեստական երկաթբետոնե կառուցվածքները գրեթե 93 տոկոսով իրականացվել են։

Ոսկեվազ-Ագարակ տրանսպորտային հանգույցում կատարվում են կամրջի ափային հենարանների հարակից լիցքային աշխատանքները։ Ճանապարհի երկայնքով տարբեր տեղամասերում արվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Կառուցվում են նաև մակերևութային ջրահեռացման համակարգերը։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին