Իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհների գույքագրում

Հանրապետության ավտոճանապարհային ոլորտի կառավարմանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն ավտոճանապարհային ցանցի վերաբերյալ։ Այդ նպատակով «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհների գույքագրում‚ ճանապարհների տարրերի չափագրում, լուսանկարահանում և ճանապարհների տեսաձայնագրում‚ ինչպես նաև տվյալների շտեմարանի լրացում և վարում։
Ավտոճանապարհների տարրերի հաշվառումը կատարվում է դրանց շինարարության‚ վերականգնման‚ վերանորոգման և պահպանման աշխատանքների ռացիոնալ պլանավորման համար։ Գույքագրվում են բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն ու տրանսպորտային օբյեկտները։ Յուրաքանչյուր ավտոմոբիլային ճանապարհի և տրանսպորտային օբյեկտի համար կազմվում է առանձին գույքագրման փաթեթ։
Գույքագրման ենթակա են ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում գտնվող տարրերը՝ հողային պաստառը‚ երթևեկելի մասը‚ արհեստական կառույցները (կամուրջներ‚ ուղեանցեր‚ հենապատեր‚ ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումներ‚ խողովակներ‚ թունելներ)‚ ճանապարհի կահավորանքը (ճանապարհային նշաններ‚ արգելափակոցներ‚ ուղղորդիչ սյուներ‚ ավտոկանգառներ) և դրանց հետ կապ ունեցող այլ տարրեր՝ հեռահաղորդման գծեր‚ ջրատարներ‚ գազատարներ‚ արտաքին լուսավորություն և այլն։
Նոր կառուցված կամ վերանորոգված ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հատվածների գույքագրումը կատարվում է հատվածի շահագործման հանձնումից հետո մեկ տարվա ընթացքում։ Շահագործման հանձնված հատվածների և տրանսպորտային օբյեկտների գույքագրումը մասամբ հնարավոր է իրականացնել՝ կատարողական ծրագրերից ելնելով։
Նշենք‚ որ գույքագրման աշխատանքները կատարվում են երկու փուլով՝ դաշտային և գրասենյակային։ Չափագրումներն իրականացվում են կամ առանձին չափագրական սարքավորումների կիրառմամբ (լազերային հեռաչափ‚ ճանապարհային անիվ‚ չափող ժապավեն և այլն)‚ կամ համապատասխան սարքավորումներով համալրված ավտոմեքենայի կիրառմամբ (GPS տեղորոշում‚ 3D մոդելավորում‚ լազերային սկանավորում‚ HD տեսաձայնագրում և այլն)։
Դաշտային աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալներն ամփոփվում են գրասենյակային աշխատանքների ընթացքում՝ լրացվելով համապատասխան ձևաչափով։
Վերջին նորությունները
Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելինՃարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելին