Աշխատանքային հանդիպում՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում

03-02-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհը նախագծած, կառուցող, տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Հանդիպման սկզբում պարոն Բադալյանը նախ ամփոփել է 2024 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, այնուհետև անդրադարձել ընթացիկ տարվա ծրագրերին։ Նշվել է, որ նախորդ տարի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են մեծ տեմպերով, ինչը և ակնկալվում է 2025 թվականին։ Այս համատեքստում ընդգծվել է, որ առաջիկայում շինարարական ընկերությունն է՜լ ավելի է մեծացնելու է իր ռեսուրսները շինհրապարակում, ինչը կապահովի շինարարության ավելի մեծ ծավալներ։
 
Հանդիպման ընթացքում կապալառու ընկերությունը ներկայացրել է շինարարության ընթացիկ վիճակը և 2025 թվականի աշխատանքային պլանները։ Քննարկվել են նախագծին, տեխհսկողությանը, աշխատանքների պլանավորմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Հատուկ շեշտվել է, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի և բարձր որակով։
 
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը մեկնարկել է 2024 թվականի մայիսին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Նախատեսվում է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ), 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։ Այս պահին կատարվում են 360մ երկարությամբ թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի, կամուրջների հենարանների բետոնացման, հողային և այլ աշխատանքներ։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին