2522 մտից, 910 ելից գրություն` 2025թ. 1-ին եռամսյակում

03-04-2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2025թ. առաջին եռամսյակում մուտքագրվել է 2522 դիմում և գրություն, դրանք ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

Ճանապարհային դեպարտամենտում 2025թ. առաջին եռամսյակում արձանագրվել է 910 ելքային գրություն։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1838 զանգ, որոնց նույնպես տրվել են պատասխաններ։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին