Կբարելավվեն կենսական նշանակություն ունեցող ճանապարհները

02-05-2019

ՀՀ կառավարությունը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13,400,000 եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրը հանդիսանում է 2013թ. փետրվարի 11-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» և 2015թ. օգոստոսի 26-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրերի շարունակությունը:

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները (3 ծրագրերի շրջանակներում՝ ընդհանուր 450 կմ երկարությամբ ընտրված ճանապարհներ) բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարողությունները՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար: Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծային աշխատանքներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինչպես նաև տրամադրել ճանապարհային անվտանգության տեխնիկական աջակցություն, (ճանապարհային վթարների շտեմարանի ստեղծման հարցում) և ապահովել «Անվտանգ գյուղ» ծրագրի շարունակությունը: Ծրագիրը բաղկացած է 3 մասից: Մասնավորապես, առաջին մասով նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին