Աշխատանքային հանդիպում՝ ԱԶԲ-ում

03-04-2025

Կայուն և ներառական ճանապարհային հատվածի 2-րդ ծրագրի մեկնարկային առաքելության շրջանակում Ասիական զարգացման բանկում (ԱԶԲ) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։

Հանդիպում-քննարկումներն առաջիկա օրերին շարունակվելու են՝ ներառելով ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք թեմաներ։