Գնահատող հանձնաժողովի նիստ

#Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհ, կմ 29+600-կմ 37+545) վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ բացվել են երեք այն կազմակերպությունների ֆինանսական հայտերը, որոնց տեխնիկական հայտերը համապատասխանել էին մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին:
Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա էին, ինչպես նաև առցանց հետևում էին հայտատու կազմակերպությունների, տվյալ ճանապարհահատվածի վերակառուցումը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։
Գնահատող հանձնաժողովն առաջիկայում կստուգի հայտատուների ներկայացրած ֆինանսական փաթեթները, դրանց համապատասխանությունը մրցութային փաթեթում ներառված ծավալաթերթերին, որից հետո գնային առաջարկը կգնահատվի, և հաղթող ընկերությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին