Տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

03-06-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։ Զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը։
 
Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը‚ մասնավորապես‚ նշել է‚ որ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները, աշխատել ուժերի առավելագույն լարումով՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ճանապարհային ենթակառուցվածքներին հասցված վնասը վերացնելու համար։ Այս համատեքստում տնօրենի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։ Նա նաև ընդգծել է‚ որ Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված իրավիճակը չպետք է անդրադառնա դեպարտամենտի ընթացիկ ծրագրերի վրա‚ մյուս ծրագրերը պետք է ընթանան իրենց բնականոն հունով։
 
Գոռ Ավետիսյանին զեկուցվել են նաև ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներում ծրագրերի մասով կատարողականների ծավալները‚ աշխատանքային մի շարք հարցեր։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին