Ձեռք են բերվել գծանշումներ և ճանապարհային նշաններ ստուգող սարքեր
03-06-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ձեռք է բերել սարքավորումներ‚ որոնք ստուգում են գծանշումների տեսանելիությունը և հաստության գործակիցը, ինչպես նաև լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող ճանապարհային նշանների լույսի ուժի գործակիցը։
Սարքավորումների մատակարարը և Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները փորձարկել են սարքերը Մ-2 միջպետական ավտոճանապարհի վրա։ Սարքերի միջոցով արձանագրված տվյալները կհամեմատվեն գործող նորմատիվ իրավական ակտերի, ստանդարտների պահանջների հետ։
Սարքերի ձեռքբերումը կնպաստի գծանշման աշխատանքների և տեղադրվող ճանապարհային նշանների որակական չափանիշների բարձրացմանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին