Մեկնարկել է Վանաձորի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը

03-06-2025

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։ Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ հիմնանորոգման աշխատանքները կատարվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Վարդանանց փողոցը Վանաձորի ամենամեծ ինտենսիվություն ունեցող փողոցներից է։ Առայժմ երթևեկը չի խոչընդոտում շինաշխատանքներին։ Սակայն ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլում խաչմերուկ առ խաչմերուկ փողոցը կփակվի երթևեկության համար, և վարորդներին կառաջարկվի այն շրջանցել այլ ճանապարհներով, որպեսզի առավել արդյունավետ կազմակերպվի հիմնանորոգման գործընթացը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին