«Սուարդի» ընկերությունը հանրային լսում է իրականացրել Ախթալայում
Հուլիսի 2-ին Ախթալա համայնքում տեղի է ունեցել հանրային իրազեկման հանդիպում։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (#Մ6) երկրորդ՝ Թումանյան-Վրաստանի սահման հատվածի լոտ-3-ի կապալառու կազմակերպության՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին բոլոր այն աշխատանքների մասին, որ առաջիկայում իրականացվելու է իրենց կողմից։ Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհային պատվածքի լրիվ վերակառուցում, որոշ հատվածներում իրականացվելու են ճանապարհի լայնացումներ, վերանորոգվելու են կամուրջներ։ Կատարվելու է գազատար խողովակների, օպտիկական մալուխների տեղափոխում կամ նորերի տեղադրում, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։
Շինարարությանը զուգահեռ կատարվելու են նաև որոշակի բնապահպանական և սոցիալական գործողություններ՝ մթնոլորտում փոշու պարունակության ստուգում, հանրության հետ մշտական կապ՝ շինարարության ընթացքում նրանց մոտ առաջացած խնդիրները լուծելու նկատառումով և այլն։
Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը «Սուարդի» ընկերության ներկայացուցիչներին ուղղեց համայնքին հետաքրքրող մի շարք հարցեր՝ ստանալով դրանց պատասխանները։ Նա կարևորեց համայնքի և շինարարի սերտ համագործակցությունը՝ նշելով, որ այդ դեպքում ավելի հեշտությամբ կլուծվեն առաջացող հարցերը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, շինաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատու «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին