Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը

03-08-2020

Ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։

Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը նկատում է‚ որ իրենց համայնքով անցնող ճանապարհը վերանորոգվել էր խորհրդային տարիներին։ Ըստ պարոն Մարգարյանի՝ Արմավիրը և հարակից համայնքներն այս ճանապարհի միջոցով կապվում են շուկաների‚ մարզկենտրոն Արմավիրի‚ մայրաքաղաքի հետ։ Բարեկարգ ճանապարհը սոցիալական շատ խնդիրներ կլուծի այդ տարածքի բնակիչների համար։  

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում,  բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում  և գծանշում։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն‚ աշխատանքների պայմանագրային արժեքն է 182 միլիոն ՀՀ դրամ։ 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին