Ներկայացվեցին Բագրատաշենի անցակետի նոր կամրջի երկրաչափական պարամետրերը և կառուցվածքային ուսումնասիրությունների վերջնական արդյունքները
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին ներկայացրել է կամրջի նախագիծը։ Մանրամասն քննարկվեցին կառուցվելիք կամրջի երկրաչափական պարամետրերը, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։
Նշենք, որ Դեբեդ գետի վրա կառուցվելիք, Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող «Բարեկամություն» անունը ստացած նոր կամրջի երկարությունը լինելու է մոտ 200 մետր: Կկառուցվեն երկու առանձին զուգահեռ կամուրջներ: Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու երթևեկելի գոտի։
Կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական, 50 տոկոսը՝ վրացական կողմը։
Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև վրացական կողմին, լսել վերջինիս դիտարկումները։ Առաջիկայում կկազմակերպվի բազմակողմ հանդիպում՝ հայկական, վրացական կողմերի, նախագծողի մասնակցությամբ։
Նախագծող-խորհրդատուի ներկայացուցիչները պատասխանեցին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանի հարցերին՝ նշելով, որ նախագծումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ հաշվի առնելով սեյսմիկ կայունության, բազմաթիվ այլ հարցեր։ Վերջնական նախագիծը պատվիրատուների կողմից հավանության արժանանալուց հետո պետք է անցնի փորձաքննություն, նոր միայն մեկնարկի կամրջի կառուցումը։
Հակոբ Գյուլզադյանը, խոսելով կամրջի նախագծի մասին, նկատեց, որ ներկայացվել է մի նախագիծ, որը կարող է կյանքի կոչվել։ Պարոն Գյուլզադյանը նշեց նաև, որ ինքը նախագծող-խորհրդատուին ներկայացրել է իր դիտարկումները որոշ հարցերի շուրջ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Շամբի ջրամբարի պատվար տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ
12-02-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
12-02-2026Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։
Կարդալ ավելին