Բացվեցին տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի 2-րդ փուլ անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում հայտարարված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատման արդյունքներով հաջորդ փուլ անցած 5 կազմակերպությունների ֆինանսական առաջարկների բացման նիստը։
Մրցույթի շրջանակում հետաքրքրվածության հայտեր էին ներկայացրել 20 կազմակերպություններ։ Համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցներով սահմանված կանոնների՝ տեխնիկական առաջարկների գնահատումից հետո 5 կազմակերպություններ հավաքել էին անհրաժեշտ սահմանային շեմից (75 միավոր) ավելի միավորներ։
Ֆինանսական առաջարկների բացումից հետո կստուգվի տվյալների ճշգրտությունը‚ այնուհետև կկատարվի թվաբանական գնահատում։ Տեխնիկական գնահատման միավորից վերցվելու է 80 տոկոսը‚ իսկ ֆինանսականից՝ 20 տոկոսը‚ որոնց համադրման արդյունքում կորոշվեն ընկերությունների ստացած միավորները։ Արդյունքները Համաշխարհային բանկի կողմից հաստատվելուց հետո այն ընկերությունը‚ որը կգրավի առաջին հորիզոնականը‚ կտեղեկացվի և կհրավիրվի պայմանագրային բանակցությունների։
Նիստին ներկա էին ինչպես հանձնաժողովի անդամները‚ այնպես էլ երկրորդ փուլ անցած բոլոր 5 կազմակերպությունների ներկայացուցիչները։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին