Arm Roads Info հավելվածի վերաբերյալ տեղեկատվական թերթիկների բաժանում՝ մարզերում
Arm Roads Info բջջային հավելվածի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվում հանրապետության մարզերում։
Ապարանի Հարթավան բնակավայրում բնակիչներին ներկայացվել են հավելվածի նպատակը, հնարավորությունները, օգտագործման ձևը։
Հիշեցնենք, որ Arm Roads Info անվճար բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արձանագրել և ուղարկել ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առկա թերությունների մասին ինֆորմացիա՝ այդպիսով նպաստելով այդ թերությունների արագ վերացման գործընթացին։
Բջջային հավելվածը հասանելի է PlayMarket-ում և AppStore-ում։
Հավելվածը մեխանիկորեն տեղորոշում է գտնվելու վայրը։ Օգտատերը պետք է արձանագրի թերությունը, լուսանկարի, կցի հավելվածում, գրի մեկնաբանություն, նշի իր էլեկտրոնային հասցեն և ուղարկի։ Նշված էլ. հասցեին ստացված նամակում անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը, և Ձեր ուղարկած ինֆորմացիան կուսումնասիրվի մասնագետների կողմից, ընթացք կտրվի՝ ծանուցելով Ձեզ հետագա գործողությունների մասին։
Հավելվածում ներառված եռալեզու ուղեցույցը կօգնի Ձեզ այն օգտագործելիս։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին