Սյունիքում կկառուցվի ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր հենակետ

03-09-2025

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհին ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր հենակետի շինարարական աշխատանքներ։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետի պարտականնությունները կատարող Արամ Աղայանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ավագ ինժեներ Էդգար Ֆրանգուլյանի հետ միասին տեղում ծանոթացել են մշակվող ճարտարապետաշինարարական նախագծին, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր ինժիներ Ռուբեն Առաքելյանի հետ քննարկվել են կշռման նոր հենակետի և հենակետին մոտեցման, մուտքի և ելքի կառուցման մանրամասնները։

Հաջորդ տարի կգործարկվի միջազգային ստանդարտներին համապատասխան, անհրաժեշտ կահավորմամբ և տեխնիկական միջոցներով զինված կշռման նոր անշարժ հենակետը։