Տեղի է ունեցել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությունը

03-10-2023

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ անավարտ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա, Ինջենիերիա ի Քոնստրուկսիոն Ս.Լ և Օբրաս Փուբլիքաս ի Ռեգադիոս Ս.Ա.» ՀՁ-ի ներկայացուցիչներ Ժոզե Մաուրիսիո Բարբետա Ասերետը և Դանիել Ֆերնանդեզ Մենենդեզը։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա ողջունեց կողմերի միջև պայմանագրի ստորագրումը։ Նախարարը, նշելով, որ առջևում շինարարության ակտիվ փուլն է, շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու աշխատանքների կատարման ժամկետների և որակի վրա։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի խոսքով՝ ստորագրվող պայմանագիրը միայն մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի մի օղակի կառուցման հիմքը դնող փաստաթուղթ չէ։ Որպես կանոն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերն իրականացման փուլում և դրանից հետո տնտեսական ու սոցիալական մեծ ազդեցություն են թողնում տվյալ տարածաշրջանի զարգացման վրա։

Ներկաներին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի և իր անունից ողջունեց նաև ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը։ Նա նշեց, որ 2009 թվականից ԱԶԲ-ն ֆինանսավորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հիմնական հատվածները՝ կարևորելով նաև Աշտարակ-Թալին 34կմ-ի կառուցումը։ Թոմաս Հերցն ընդգծեց, որ Հյուսիս-հարավը Հայաստանի ճանապարհային համակարգի ողնաշարն է, և հաջողություններ մաղթեց այս հատվածի շինարարության հարցում։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։

 

 

 

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին