Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Թալինի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կառուցումն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, աշակերտներ Թալին համայնքից, կամավորներ Թալինի հարակից տարածքում իրականացրին ծառատունկ։ Տնկվեց ավելի քան 580 ծառ, որից 150-ը՝ դեկորատիվ, մյուսները՝ պտղատու: Տնկված ծառատեսակներն են՝ բարդի, հացենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, նշենի։
Նշենք, որ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն տնկել 10-ը։ Ծառատունկից հետո 3 տարի շարունակ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, պետք է իրականացնի տնկիների խնամք։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը նշում է. «Ծառատունկը կազմակերպվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում, սակայն խորհրդակցեցինք նաև Թալինի քաղաքապետարանի հետ, որը նպատակահարմար գտավ այս տարածքում պտղատու այգի տնկել։ Եվ հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները՝ ընտրեցինք այն ծառատեսակները, որոնք կարող են այստեղ աճել։ Ինչ վերաբերում է ծառերի խնամքին, ապա ջրագիծ է անցկացվելու, որպեսզի ոռոգման խնդիր չլինի։ Տարածքը նաև ցանկապատվելու է։ Երեք տարի շարունակ այգին մեր հսկողության ներքո է լինելու»,- ասաց Արթուր Հարությունյանը։
Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը նշում է, որ ուրախ է քաղաքին հարակից տարածքում հանրային այգի հիմնելու առթիվ՝ նշելով, որ իրենք նույնպես խնամելու են տնկիները։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության բնապահպանական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Գևորգ Աֆյանը տեղեկացրեց, որ նշված տարածքում հատվել է 32 ծառ, որի փոխարեն, ծրագրի պահանջների համաձայն, տնկվում է 320 ծառ, իսկ մնացած 260-ը տնկվում է համայնքի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։ Այս տարվա գարնանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատվածում՝ Մարալիկ բնակավայրի սահմաններում (Լանջիկ-Հայրենյաց ճանապարհահատվածին կից), տնկվել է նաև 1200 ծառ և թուփ։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին