Վթարների թիվը նվազեցնելու նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ

03-11-2022
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ69+900-կմ71+967 հատվածում՝ Ճամբարակ տանող խաչմերուկից մինչև Ծովագյուղ և «Ծովագյուղ» առևտրի կենտրոն։
 
Վթարների թիվը նվազեցնելու նպատակով տեղադրվել են անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող նշված ծրագրի շրջանակում հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, բարելավման աշխատանքներ են տարվում միջպետական և հանրապետական նշանակության 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերում։
 
Աշխատանքները կատարել է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին