Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ շուրջ 8 կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարվել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական մասնագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաթեթի անբաժան մաս:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված «մեկ փուլ` երկու ծրար» ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի, և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում՝ բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հունվարի 18-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/en/procurement/tenders
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին