Տ-3-11, /Հ-15/ (Արմավիր գ.) - Նալբանդյան - Գետաշեն - Նոր Կեսարիա - /Մ-5/ ճանապարհի 3 կմ հատվածը հիմնանորոգվել է
04-01-2021
2020 թվականին հիմնանորոգվել է Տ-3-11, /Հ-15/ (Արմավիր գ.) - Նալբանդյան - Գետաշեն - Նոր Կեսարիա - /Մ-5/ ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+000 հատվածը։ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն։ Այս ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այն վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 30 տարի առաջ։
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվել են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում և այլ աշխատանքներ։
Շինաշխատանքների տեխնիկական վերահսկողությունը կատարել են «Egis International» և «Սուֆետ» ընկերությունները։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին