2023թ. Ճանապարհային դեպարտամենտում մուտք է եղել 10813 գրություն‚ արձանագրվել է 4362 ելքային գրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2023թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 3193 դիմում և գրություն (2022 թվականի նույն ժամանակաշրջանում այդ թիվը 2608 էր)։
Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։
Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2023թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1338 ելքային գրություն (2022 թվականի նույն ժամանակաշրջանում արձանագրվել է 1154 ելից գրություն)։
Նշենք‚ որ 2023թ. ընթացքում հիմնադրամի փաստաթղթաշրջանառության բաժնում մուտք է եղել 10813 գրություն (2022թ. այդ թիվը 8384 էր)։ 2023թ. արձանագրվել է 4362 ելքային գրություն՝ 2022 թվականի 4166-ի փոխարեն։
2023թ. չորրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 350 զանգ, իսկ ամբողջ նախորդ տարվա ընթացքում՝ 3913 զանգ‚ որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին