Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն այցելել է Տրանշ-3

04-02-2019

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներն այցելել էին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն։ Կազմակերպության ղեկավարության հետ բանկի պատվիրակները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ ԵՆԲ ֆինանսավորմամբ կառուցվող հատվածի շինարարության ընթացքը։

Քննարկումից հետո Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն ու Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, Մարալիկում հանդիպում ունեցել Տրանշ-3-ի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

Բանկի պատվիրակները շինարարի, տեխհսկողի և պատվիրատուի հետ քննարկել են 2018թ. հուլիսին Հայաստան կատարած իրենց վերջին այցից հետո շինաշխատանքների առաջընթացին, ծավալներին, որակին, ժամկետներին առնչվող հարցեր։

Կապալառուն նշել է, որ իրենց է միացել լրացուցիչ թիմ, համալրվել է շինտեխնիկան, և եղանակային պայմանների բարելավման պես ամբողջ հզորությամբ կվերսկսեն ճանապարհաշինական աշխատանքները։

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ

06-12-2023

Վեճերի միանձնյա խորհրդի անդամը Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարի և ինժեների ուղեկցությամբ եղավ նաև շինհրապարակում‚ ծանոթացավ կատարվող աշխատանքներին։

Կարդալ ավելին

Աշխատանքային խորհրդակցություն Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում

06-12-2023

Կողմերն անդրադարձել են շինարարական բազայի‚ շինհրապարակի նախապատրաստման‚ սարքավորումների‚ անձնակազմի մոբիլիզացման‚ Իրանից Հայաստան շինտեխնիկայի ներկման ու բազմաթիվ այլ հարցերի։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվել է Կապանով անցնող 4կմ ճանապարհահատվածը

06-12-2023

Շինաշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին